ԱԺ փոխնախագահի 3-րդ պորտֆելն ուզում են տալ Դաշնակցությանը. «Հրապարակ»
«Հրապարակ»-ում կարդում ենք. «Այս օրերին կուլիսներում զբաղված են ԱԺ պաշտոնների՝ նախագահի, փոխնախագահների, մշտական հանձնաժողովների նախագահների պորտֆելների «բաշխմամբ»: ԱԺ փոխնախագահի 3 պորտֆելներից մեկը, բնականաբար, ՀՀԿ-ինն է․ տրվում է Էդուարդ Շարմազանովի անունը, մյուսը` ԲՀԿ-ինը` Իշխան Զաքարյան, որպես ընդդիմություն։
Եվ, որքան էլ տարօրինակ է, որպես բարի կամքի արտահայտություն, 3-րդ պորտֆելն ուզում են տալ կոալիցիոն գործընկեր Դաշնակցությանը, չնայած այս քվեների պարագայում ՀՀԿ-ն անգամ կոալիցիա կազմելու անհրաժեշտությունը չունի։ Քննարկվում են մի քանի թեկնածություններ՝ Արմենուհի Կյուրեղյանի (որպես գենդերի դրսևորում), Արծվիկ Մինասյանի, Աղվան Վարդանյանի անունները։ Այդ պարագայում կմնա բնապահպանության պորտֆելը ՀՅԴ-ին, թե ոչ՝ դեռ պարզ չէ, սակայն նեղ միջավայրում Արծվիկ Մինասյանն ասել է, որ ինքը մնում է նախարար»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա