«Ок Армения». Մոսկվայում ներկայացվել են Հայաստանի զբոսաշրջության գրավչությունները
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում երեկ տեղի է ունեցել «Ок Армения» խորագրով Հայաստանի զբոսաշրջության գրավչություններին նվիրված միջոցառում-շնորհանդեսը: Այն ուղղված էր Հայաստանի և Ռուսատսանի զբոսաշրջության ոլորտի առանցքային դերակատարների միջև կապերի ամրապնդմանն ու համատեղ նոր նախաձեռնությունների իրականացմանը։
ՌԴ-ում Հայաստանի դեսպանության փոխանցմամբ, շնորհանդեսին մասնակցել են հարյուրից ավելի ռուսաստանյան և հայաստանյան առաջատար զբոսաշրջային օպերատորների, կորպորատիվ միջոցառումների կազմակերպիչների, հյուրանոցային համալիրների, զբոսաշրջային տեղեկատվական գործակալությունների, ինչպես նաև հայկական ապրանքատեսակներ արտադրող տասնյակ ընկերությունների և ՌԴ առաջատար ավիափոխադրողների ներկայացուցիչներ։
Միջոցառման բացման իր խոսքում ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանն ընդգծել էզբոսաշրջության ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի շահագրգիռ մարմինների և մասնավոր սեկտորի միջև համագործակցության խորացման անհրաժեշտությունը՝ կարևորելով նաև մեդիա դաշտում Հայաստանի զբոսաշրջության հնարավորությունների ներկայացմանը։
Ելույթով հանդես է եկել նաև ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը, ով, մասնավորապես, նշել է, որ Հայաստանում զբոսաշրջային հոսքերի թվով Ռուսաստանն առաջին տեղում է։
Հյուրերի համար անցկացվել է նաև վիրտուալ ճանապարհորդություն դեպի Հայաստան, ներկայացվել է Հայաստանի կորպորատիվ զբոսաշրջության հնարավորությունները, տեղի է ունեցել հայկական ուտեստների հյուրասիրություն:
Միջոցառման ավարտին նաև անցկացվել է Հայաստան ուղևորատոմսերի և հանգստավայրերի զբոսաշրջային փաթեթների խաղարկություն:
Միջոցառման ընթացում ձեռք են բերվել բազմաթիվ գործնական պայմանավորվածություններ՝ ուղղված զբոսաշրջային ոլորտում համագործակցության խորացմանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան