Հայաստանի հինգ բռնցքամարտիկ կպայքարի ոսկե մեդալի համար
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ընթանում է բռնցքամարտի Դավիդ Կվաչաձեի անվան միջազգային մրցաշարը: Հայաստանը ներկայացնող հինգ բռնցքամարտիկ նվաճել է եզրափակչի ուղեգիր:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հաղորդմամբ, ապրիլի 14-ին ոսկե մեդալի համար կպայքարեն 49 կգ քաշային Գասպար Բաբախանյանը, 52 կգ` Վահե Բադալյանը, 64 կգ` Հովհաննես Բաչկովը, 75 կգ` Արման Դարչինյանն ու 91 կգ` Հենրիկ Սարգսյանը:
Մրցաշարին մասնակցում է ութ հայ բռնցքամարտիկ:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան