Մենք չենք կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա այլ մարդկանց հետ. աստղերը՝ Հայոց Ցեղասպանության մասին ֆիլմի պրեմիերային
Աշխարհահռչակ հայազգի երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան), ինչպես նաև Ռեալիթի-շոուների աստղեր հայազգի Քիմ և Քորթնի Քարդաշյանները ներկա են գտնվել Լոս- Անջելեսում Հայոց ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմի պրեմիերային:
Այս մասին հայտնում է «People.com» պարբերականը:
Ֆիմի ցուցադրությունից հետո Քիմ Քարդաշյանն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է. «Որքան հպարտ եմ այս ֆիլմով։ Խնդրում եմ յուրաքանչյուրիդ դիտել «Խոստում» ֆիլմը և վերջապես իմանալ հայ ժողովրդի պատմությունը»։
Իսկ երգչուհի Շերը տեսաուղերձ է ձայնագրել՝ կոչ անելով թույլ չտալ, որպեսզի նման բան կրկին պատահի մարդկանց հետ:
«Հիտլերը ասել է՝ եթե չեն հիշում հայերին, չեն հիշի նաև հրեաներին։ Մենք չենք կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա այլ մարդկանց հետ։ Ես երդվում եմ պահել խոստումը»,-նշել է երգչուհին։
Հարակից հրապարակումներ`
- Անդրե Աղասի. Օգնեք ինձ պահել Քըրքի «խոստումը»
- «Խոստումը» ֆիլմը ներկայացվել է Էլթոն Ջոնի հիմնադրամի բարեգործական երեկոյին
- Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի թրեյլերը՝ պրեմիերայից առաջ
- Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը մեծ էկրանին կլինի դեկտեմբերին
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին