Ապրիլի 18-ին «Գառնի» և «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանների մուտքն անվճար կլինի
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից տեղեկացնում են.
«Նկատի ունենալով, որ ապրիլի 18-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ նշվում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր` «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով «Գառնի» և «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանների մուտքն այցելուների համար ապրիլի 18-ին կլինի անվճար:
«Գառնի» և «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարաններն աշխատում են`ժամը 10.00-ից մինչև 17.30-ը»: