«Սասնա Ծռեր»-ի գործով ևս 13 հոգու մասով նախաքննությունն ավարտվել է
Հայտարարվել է «Սասնա Ծռեր»-ի գործով ևս 13 հոգու մասով նախաքննության ավարտի մասին: Գործում որպես պաշտպան ներգրավված «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանը «Փաստինֆո»-ին հայտնել է, որ այս 13 հոգու թվում են «Սասնա Ծռեր» խմբի անդամներ և նրանց օժանդակելու մեջ մեղադրվող երկու անձինք:
Արա Ղարագյոզյանը հայտնել է նաև, որ պաշտպանական կողմին տրամադրվել են գործի նյութերը, որոնք կազմում են 42 հատոր: Փաստաբանը երեք ամիս ժամանակ է խնդրել՝ վարույթն իրականացնող մարմնից գործի նյութերին ծանոթանալու համար:
Ա.Ղարագյոզյանը հայտնել է նաև, որ դեռևս կան մասեր, որոնցով նախաքննությունը շարունակվում է:
Աղբյուրը հիշեցնում է, ավելի վաղ հայտարարվել էր ևս 14 անձանց, այդ թվում՝ Արայիկ Խանդոյանի, Պավել Մանուկյանի և այլոց, մասով նախաքննության ավարտի մասին:
Հարակից հրապարակումներ`
- «Սասնա ծռեր» խմբի 12 անդամների գործերով նախաքննությունն ավարտվել է
- Պավել Մանուկյանի և «Սասնա ծռերից» ևս 11 մեղադրյալի մեղադրանքները խստացվել են, լրացվել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին