Բանահավաքը՝ Զատիկի տոնի ուտելիքների խորհուրդի մասին
Զատիկի սեղանն արտացոլում է սուրբ Հարության տոնի խորհուրդը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց բանահավաք Սոնիա Թաշչյանը:
«Քանի որ հաջորդում է Մեծ պահքին, սեղանին դրվում են այն բոլոր ուտելիքները, որոնք չեն օգտագործվել այդ շրջանում»,-ասաց նա:
Թաշչյանը բացատրում է, որ բրնձով ու չամիչով փլավն էլ իր խորհուրդն ունի:
«Բրինձը քանի որ մեր տարածաշրջանում չի աճում, համարվում է յուրահատուկ սնունդ: Բերվում էր Մետաքսի ճանապարհով: Այն քաղցրացնում են չիր ու չամիչով: Չամիչը նախորդ տարվա մրգի հիշողությունն է, այստեղ հանդես է գալիս որպես հնի ու նորի միացում»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան