Թանգարանի այցելուներին թույլ են տվել խզբզել 170 հազար դոլար արժողությամբ Lamborghini-ի վրա
Դանիայում թանգարանի այցելուներին թույլ են տվել ճանկռոտել 170 հազար դոլար արժողությամբ Lamborghini-ին: rosbalt.ru կայքը գրում է, որ այդ ակցիան տեղի է ունեցել Օրխուսի կերպարվեստի թանգարանում և կոչվում է «Ոչ մի մարդ կղզի չէ»:
Յուրաքանչյուր ցանկացող կարող էր Lamborghini Gallardo-ի վրա գրել ինչ կկամենա: Թանգարանի այցելուները խանդավառությամբ են արձագանքել արտասովոր առաջարկին: Մարդկանց մեծամասնությունը մեքենայի վրա գրել է անուններ, ամսաթվեր, սիրո խոստովանություններ:
Գաղափարի հեղինակներից մեկը՝ նորվեգացի նկարիչ Դոլք Լունդգրենը նշել է, որ ավտոմեքենան վերածվել է արվեստի ավարտուն գլուխգործոցի և երբեք չի ներկվի: