Վարչական դատարանը մերժեց «ՕՐՕ» դաշինքի հայցադիմումը
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը ապրիլի 11-ին դիմել էր ՀՀ վարչական դատարան հայցադիմումով՝ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 08.04.2017թ. թիվ 157-Ա որոշումը վերացնելու և որոշակի գործողություններ կատարել պարտավորեցնելու մասին, այն է՝ միավորել ընտրական տեղամասերում հատուկ սարքերով ձեռք բերված մատնահետքերը մեկ ընդհանուր բազայում ու համեմատական վերլուծություն անցկացնել՝ պարզելու համար, թե արդյոք կան մատնահետքերի համընկնում, թե՝ ոչ:
Այսօր ՀՀ Վարչական դատարանում կայացավ դաշինքի հայցադիմումի քննությունը: Վարչական դատարանը մերժեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման դեմ դաշինքի հայցադիմումը:
«Չեմ կարծում, որ պայքարն այսքանով կավարտվի: Սա մեկ կուսակցության, մեկ դաշինքի խնդիր չէ, սա հայ ժողովրդի խնդիրն է»,- դատարանի որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց դաշինքի ներկայացուցիչ Հրայր Ավանեսյանը:
Նրա խոսքով, այդ համեմատությունը Հայաստանին կբերի մի նոր քայլ, մի նոր մակարդակ, «երևի կունենանք մաքրության մի նոր աստիճան»:
«Համեմատությունը կբերի նրան, որ կունենանք իրական պատկեր, իրականում քանի ընտրող է եղել: Մենք ապացուցեցինք, որ հնարավորություն կար, որ մեկ մարդը քվեարկեր տարբեր տեղեր: Ֆիզիկական անձին ի նկատի ունեմ, ոչ թե անձնագիրը: ԿԸՀ-ն անընդհատ խոսում է, որ մեկ անձնագիրը չէր կարող տարբեր տեղեր քվեարկեր: Այո, մեկ անձնագիրը չէր կարող: Բայց մարդը դա անձնագիրը չէ: Փաստացի հնարավոր է, որ մարդն ունենա երկու տարբեր անձնագիր»,- ասաց Հ. Ավանեսյանը:
Ո՞րն է լինելու դաշինքի հաջորդ քայլը: Նշվեց, որ դաշինքում կլինի քննարկում, ընդհանրական որոշում կկաացվի, թե պայքարը որ ուղղությամբ շարունակեն:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան