Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես՝ Վլադիմիրում
Ռուսաստանի Վլադիմիր քաղաքի կերպարվեստի կենտրոնում բացվել է «Հայաստան. Իմ ոգեշնչում» խորագիրը կրող գեղարվեստական ցուցահանդես, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին: «Vesti.ru»-ի փոխանցմամբ, ցուցահանդեսը կազմակերպվել է կոլեկցիոներ, մեկենաս Էդուարդ Ոսկանյանի կողմից:
Ցուցահանդեսին ներկայացված են լինելու ժամանակակից տասնյակ նկարիչների գործեր, որոնց տարբեր ժամանակներում Հայաստանը ոգեշնչել է: Մասնակցիների մեջ է Վիլեն Կարաքեշիշովը, Սերգեյ Սարումյանը, Գագիկ Անտաշյանը, Վիկտոր Լեշչենկոն, Յուրի Հովհաննիսյանը, և այլոք:
ՌԴ վաստակավոր նկարիչ Վիլեն Կարաքեշիշովը «Вести.ru»-ին ասել է, որ այս ցուցահանդեսում ներկայացնելու է իր հեղինակած 24 նկարները, որոնց մեջ կլինի նաև «Սպիտակ» անվանումը կրող նկարը: