
Լևոն Արոնյանը GRENKE Chess Classic-ի առաջին տուրում կխաղա Գեորգ Մայերի հետ
Գերմանիայի Կարլսրուե և Բադեն-Բադեն քաղաքներում ապրիլի 15-22-ը կընթանա GRENKE Chess Classic շախմատային միջազգային մրցաշարը (շրջանաձև մրցակարգ, 8 մասնակից):
ՀԱՕԿ-ից հայտնում են, որ մրցաշարին կմասնակցեն. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2838), Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ, 2817), Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2803), Լեւոն Արոնյան (Հայաստան, 2774), Արկադի Նայդիչ (Ադրբեջան, 2702), Հոու Յիֆան (Չինաստան, 2649), Մատիաս Բլյուբաում (Գերմանիա, 2634), Գեորգ Մայեր (Գերմանիա, 2621):
Առաջին տուրում միմյանց հետ կխաղան. Արոնյան-Մայեր, Վաշյե-Լագրավ-Նայդիչ, Բլյուբաում-Կարլսեն, Հոու Յիֆան-Կարուանա:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին