Սերգեյ Շահվերդյան. Շուշիի Վերին Մզկիթի վերականգնման աշխատանքները համապատասխանում են միջազգային կոնվենցիայի դրույթներին
Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանն արձագանքել է Շուշիի Գոհար Աղա /Վերին Ջումա/ Մզկիթի շրջակայքում հնագիտական պեղումների մզկիթի և վերականգնողական աշխատանքների վերաբերյալ Ադրբեջանում շրջանառվող մեկնաբանություններին:
Արցախի Էկոնոմիկայի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Շահվերդյանն ասել է.
«Արցախում գտնվող ցանկացած պատմամշակութային հուշարձան Արցախի Հանրապետության ժողովրդի սեփականությունն է, և այդ թվում՝ պարսկական մշակույթի հուշարձանների պահպանությունը, ուսումնասիրումն ու վերականգնումը մեր առաջնահերթ խնդիրներից է:
2015 թվականից Արցախի Հանրապետությունը միացել է Հնագիտական ժառանգության պահպանության մասին եվրոպական և Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության կոնվենցիաներին, ինչը նշանակում է, որ այդ բնագավառում արցախյան կողմն իր վրա է վերցրել պարտավորություններ, որոնց անվերապահորեն հետևում է: Շուշիի Վերին Մզկիթի վերականգնման աշխատանքների ամբողջ գործընթացը համապատասխանում է վերոհիշյալ կոնվենցիայի դրույթներին:
Ցանկանում եմ հատկապես ընդգծել, որ Արցախի Հանրապետությունում պատմամշակությաին հուշարձանների ուսումնասիրման և վերականգնման ծրագրերը մշակվում և իրականացվում են անկախ ցանկացած երրորդ կողմի վերաբերմունքից և մեկնաբանություններից»:
Հարակից հրապարակումներ`
- Կաթողիկոս. Միջնորդությամբ Կիրիլ Պատրիարքի ծրագրվում է եռակողմ հանդիպում
- Իրանական աղբյուր. Բաքվի քաղաքապետարանը բարեկարգման պատրվակով պատմական մզկիթներ է քանդում
- Պեղումներ՝ Շուշիում գտնվող իրանական «Վերին մզկիթ» հուշարձանի տարածքում
- Կազմվել է Շուշիի Վերին Մզկիթի վերականգնման նախագիծը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան