Հասան Ռոհանին ևս առաջադրվել է որպես նախագահի թեկնածու
Իրանի գործող նախագահ Հասան Ռոհանին առաջադրվել է որպես նախագահի թեկնածու,-հաղորդում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:
Նշենք, որ մայիսի 19-ին Իրանում կանցկացվեն նախագահական ընտրություններ: Ապրիլի 11-ից 15-ը տեղի կունենա թեկնածուների գրանցում, իսկ ապրիլի 16-ից 20-ը Սահմանադրության պահապանների խորհուրդը պետք է ուսումնասիրի թեկնածուների գործերը և հաստատի նրանց թեկնածությունները: Ըստ օրենքի՝ այդ գործընթացը կարող է երկարաձգվել 4 օրով:
Մինչ այսօր ավելի քան 860 թեկնածու է գրանցվել, որոնց թվում են ԻԻՀ նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, ԻԻՀ նախկին փոխնախագահ Համիդ Բաղային և ևս մի քանի նախկին բարձրաստիճան պաշտոնյա:
Նախորդ՝ 2013թ. նախագահական ընտրություններին մասնակցելու նպատակով 460-ից ավել թեկնածու էր գրանցվել, սակայն Սահմանադրության պահապանների խորհրդի կայացրած որոշմամբ ընտրություններին մասնակցեց 8 թեկնածու: Ի դեպ, Սահմանադրության պահապանների խորհրդը մերժեց ԻԻՀ նախկին նախագահ Հաշեմի Ռաֆսանջանիի թեկնածությունը:
2013թ. ընտրություններին մասնակցել են ԻԻՀ հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին, Թեհրանի քաղաքապետ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, ԻԻՀ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար (ԻՀՊԿ) Մոհսեն Ռեզային, Մեջլիսի նախկին նախագահ Ղոլամ Ալի Հադդադ Ադելը, ԻԻՀ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Հասան Ռոհանին և ԻԻՀ նախկին նախագահ Մոհամմադ Խաթամիի (1997-2005թթ.) առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Արեֆը:
Հարակից հրապարակումներ`
- Հակառակ Իրանի հոգևոր առաջնորդի հորդորին՝ Մահմուդ Ահմադինեժադն առաջադրել է իր թեկնածությունը
- Ահմադինեժադի տեղակալը ևս գրանցվել է որպես նախագահի թեկնածու
- Իրանում նախագահի առաջին կին թեկնածուն է գրանցվել
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան