ՀԱԿ-ն այսօր կդիմի Սահմանադրական դատարան. «Ժամանակ»
Հայ ազգային կոնգրեսն այսօր կդիմի Սահմանադրական դատարան՝ վիճարկելու ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Նշենք, որ ՍԴ դիմելու պատճառով 2 շաբաթով հետաձգվելու են այն գործընթացները, որոնք նախատեսված են ընտրություններից հետո՝ նոր կառավարության ձևավորում, ընտրված պատգամավորների մանդատների բաշխում և այլն։
«ՀԱԿ-ի ՍԴ դիմելու որոշումը տագնապի մեջ է պահում իշխանական և ընդդիմադիր ուժերին, քանի որ դրա պատճառով շուրջ 2 շաբաթ մնալու են անորոշության մեջ։ Բացի այդ, համարում են, որ ՍԴ դիմելու այնքան էլ լուրջ և ամուր հիմքեր չկան, որ ոչ մի երաշխիք չկա, թե ՍԴ-ն կբավարարի այն, քանի որ նախորդ ընտրություններին ավելի հիմնավոր, ապացույցներով հարուստ դիմումներ է մերժել բարձր դատարանը»,-մեկնաբանել է «Ժամանակ»-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա