ՍԴ-ի հետ կապված պատրանքներ չունենք. Լևոն Զուրաբյան
«Հայաստանում գործում են ՍԱՍ-ի Արտակի նման հարյուրավոր մարդիկ։ Սրանք հենց այն համակարգային ճնշումներն են ընտրողների վրա, որոնց մասին ՀԱԿ-ը խոսել է իր հայտարարություններում»,-«Ազատություն» ռադիոկայանի եթերում այս մասին հայտարարել է Կոնգրեսի ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով համացանցում տարածված սկանդալային հայտնի ձայնագրությանը։
«Հայաստանում բնակչությանը հասցրել են աղքատ, կախյալ վիճակի, երբ մարդիկ վախենում են կորցնել վերջին հնարավորությունը։ Այդ ձայնագրությունից լավ ապացույց դժվար է գտնել։ Ակնհայտ է, որ սա դավադրական ժողով չէ, հանրային ժողով է, որտեղ բացահայտ քննարկում են՝ ում ինչպես կարող են ճնշել, որ ձայներ բերի։ Նման բան չպետք է թողնեին իրվապահ մարմինները։ Զարմանալի է, որ նման ժողովի մասին իրավապահները չգիտեին։ Շատ լավ էլ գիտեին» ,- ասել է նա։
Լևոն Զուրաբյանը չի բացառել, որ նույն ՍԱՍ-ի Արտակին կպատժեն, այդ գործընթացում, հնարավոր է, գործուն մասնակցություն ունենան միջազգային կառույցները։
ՀԱԿ ներկայացուցչի խոսքով, եղել են ընտրակաշառքի բաժանման ակնհայտ, նույիսկ ուղիղ եթերով հեռարձակվող դեպքեր, որոնց առնչությամբ ԿԸՀ-ն որևէ քայլ չի ձեռնարկել։
«Մարդիկ բացահայտ, «ափաշքյարա» խոսել են ընտրակաշառքի մասին, բայց ոչ ոքի մտքով չի անցել հետաքննել այս ամենը։ Այս ամենը նմանվել է համակենտրոնացման ճամբարում անցկացվող ընտրությունների, որի ժամանակ ճիշտ քվեարկողները ստացել են 1 օրվա «պայոկ»,- նկատել էՀԱԿ գործիչը։
Անդրադառնալով ԱԺ ընտրությունների օրինականությունը վիճարկելու նպատակով Սահմանադրական դատարան դիմելու քայլին՝ նա նշել է, որ իրենց դիմումը կառուցվել է 3 կարևոր դրույթների վրա։
«Մեկը ընտրողների նկատմամբ բանեցված վարչական ճնշումներն են ու պարտադրանքը, երկորրդը՝ համատարած ընտրակաշառքը և երրոդ՝քվեարկության գաղտնիության համատարած խախտումը։ Մեր բլոր դիտարկումները, մշակված տեսքով, ներկայացրել ենք Սահմանադրական դատարան։ Մենք ՍԴ-ի հետ կապված պատրանք չունենք, բայց մեր պարտքն ենք կատարում՝ այդ ատյանում բացահայտելու ընտրակեղծիքները»,- նշել է Զուրաբյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան