Boeing-ը հաջողությամբ փորձարկել է նոր 737 MAX 9 ինքնաթիռը
Ամերիկյան Boeing ընկերությունը հաջողությամբ փորձարկել է 737 MAX 9 նոր ինքնաթիռը: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ ասված է կորպորացիայի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Օդանավում 16 ուղևորատեղ ավելի է, քան MAX 8 նախորդ մոդելում, ընդ որում այն ավելի խնայող է: Ինքնաթիռն ունի 178 նստարան, թռիչքի հեռավորությունը 6,5 հազար կիլոմետր է, արագությունը ժամում 842 կմ:
Նախատեսվում է, որ այն շահագործման կհանձնվի 2018 թվականին: Աշխարհի գրեթե 90 ընկերություններ արդեն ընդհանուր առմամբ 3,7 հազար ինքնաթիռի նախնական պատվերներ են արել։