Արցախում աճեցված հաճարն արտահանվում է Եվրոպա
Արցախում աճեցված հաճարն արտահանում ենք Իտալիա, Հոլանդիա, Իսրայել, Ռուսաստան. վերջերս նաև ԱՄՆ-ում և Շվեյցարիայում են հետաքրքրվում այդ մշակաբույսով: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախից հաճարի արտահանմամբ զբաղվող «Արգրեյն» ընկերության հիմնադիր Հարություն Մնացականյանը:
«Արցախում սկսել ենք աշխատել 2013 թվականից: Հումքի վերամշակումը կատարում ենք Հայաստանում և արտահանում նշված երկրներ, մասնավորապես Եվրոպա: Այն բարձր որակ ունի, որի պարունակության մեջ չկան վնասակար նյութեր: Հաճարից ստացած օրգանական ալյուրից պատրաստված հացն օժտված է օրգանիզմին անհրաժեշտ բնական վիտամիններով: Առաջիկայում որոշել ենք այդպիսի հաց արտադրել նաև Արցախում»,- նշել է ընկերության հիմնադիրը:
Խոսելով Արցախում իրականացվելիք առաջիկա ծրագրերի մասին՝ Հ. Մնացականյանը ասել է, որ պատրաստվում է Արցախում արտադրվող կտավատի հումքի համար ձեթի արտադրամաս հիմնել:
«Այս տարի նախատեսում եմ բացել կտավատի ձեթի արտադրամաս, որտեղ կմշակենք Արցախում արտադրվող կտավատի հումքը: Ոչ ավանդական բուսատեսակներից քինուան, չիան և ֆիզիալիսը Եվրոպայում մեծ արժեք ունեն. ցանկություն ունենք այս երեք մշակաբույսերը ևս Արցախում աճեցնենք: Այդ մշակաբույսերն օգտագործվում են հյութերի, աղցանների արտադրության մեջ»,- մանրամասնել է Հ. Մնացականյանը:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի արտաքին առևտրաշրջանառության ծավալն աճել է 7.4 տոկոսով
- 2016 թվականին Արցախի ՀՆԱ-ն աճել է 9.1 տոկոսով
- Փորձագետ. Հայաստանում առավել շատ բողոքում են արտադրողները
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան