ԵՀՄ-ն պաշտոնապես հաստատել է՝ ՌԴ-ն չի մասնակցելու «Եվրատեսիլ»-ին
Եվրոպական հեռարձակողների միությունը (ԵՀՄ) պաշտոնապես հաստատել է, որ Ռուսաստանը չի մասնակցելու «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին: Ռիա նովոստիի հաղորդմամբ, համապատասխան հայտարարությունը տեղադրված է մրցույթի պաշտոնական կայքում:
Կազմակերպության ներկայացուցիչն ընդգծել է, որ «փորձում էին գտնել լուծում, որը թույլ կտար Ռուսաստանին մասնակցելու միջոցառմանը»: Ռուս մասնակցին առաջարկվել էր ելույթ ունենալ տեսակամուրջի միջոցով: Բացի այդ, կազմկոմիտեն առաջարկել էր փոխել կատարողին:
«Ցավոք, երկու տարբերակն էլ չընդունվեց «Առաջին ալիքի» կողմից: Դրա ղեկավարությունը հայտարարել էր, որ չի հեռարձակելու «Եվրատեսիլ-2017»-ը: Դա նշանակում է, որ Ռուսաստանն այս տարի չի կարող մասնակցել մրցույթին: Մենք, իրոք, ցանկանում էինք, որպեսզի բոլոր 43 պետությունն էլ ելույթ ունենային և հնարավոր ամեն ինչ արել ենք դրա համար»,- ասված է Եվրոպական հեռարձակողների միության հայտարարության մեջ:
Միաժամանակ Եվրատեսիլի դիտորդական խորհրդի ղեկավարն ասել է, որ ուկրաինական իշխանությունների գործողությունները հակասում են մրցույթի ոգուն. «Մենք խստորեն դատապարտում ենք Կիևի որոշումն՝ արգելել Յուլյա Սամոյլովայի մուտքը Ուկրաինա և կարծում ենք, որ այն խարխլում է մրցույթի ամբողջականությունը և ոչ քաղաքական բնույթը, առաքելությունը՝ միավորել բոլոր երկրներին ընկերական մրցակցության շուրջ»:
Ավելի վաղ Ռուսաստանի Առաջին ալիքը հայտարարել էր, որ չի հեռարձակելու «Եվրատեսիլ-2017» մրցույթն այն պատճառով, որ Կիևը հրաժարվել է ընդունել ռուս մասնակցին:
Ուկրաինայի Ազգային անվտանգությունը երեք տարով արգելել է Յուլյա Սամոյլովայի մուտքը երկրի տարածք Ղրիմում ելույթ ունենալու համար:
Նշենք, որ մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին և 13-ին Կիևում: «Եվրատեսիլ-2017»-ին կմասնակցի 42 պետություն: Երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Արծվիկը:
Հարակից հրապարակումներ`
- «Եվրատեսիլ»-ի կազմակերպիչները Կիևին հիշեցրել են իր պարտավորությունների մասին
- «Եվրատեսիլ 2017»-ում Ռուսաստանը կներկայացնի Յուլյա Սամոյլովան
- Ուկրաինան կթողնի «Եվրատեսիլ»-ին բոլոր նրանց, ովքեր «վտանգ չեն ներկայացնում»
- Ուկրաինային կոչ են արել «Եվրատեսիլ»-ի ժամանակ չեղյալ համարել ռուսների «սև ցուցակ»-ը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան