Էրդողան. ԵՄ-ի հետ հարաբերություններն այսպես չեն շարունակվելու
Թուրքիայի նախագահը հեռուստատեսային հաղորդման ժամանակ կրկին անդրադարձել է ԵՄ-ի հետ հարաբերությունների խնդրին:
«Միլիեթ» պարբերականի հաղորդմամբ, նա նշել է, որ սահմանադրական հանրաքվեին դրվելիք պատասխանն ունի ինչպես աքզգային, այնպես էլ միջազգային նշանակություն՝ ավելացնելով, որ հանրաքվեից հետո ԵՄ-ի հետ բանակցությունների սեղանին նստելու անհրաժեշտություն է լինելու:
«Մեծաքանակ «այո»-ի դեպքում, ԵՄ-ի հետ էլ կնստենք բանակցությունների սեղանին: Կտեսնենք, թե ինչ եք ասում: 54 տարի սպասեցինք, հիմա սպասելու ժամանակ չունենք: Նստեք և ձեր որոշումը կայացրեք: Եթե դուք այն չկայացնեք, մենք մեր որոշումը կկատարենք»,-հայտարարել է Ռ. Թ. Էրդողանը:
ԵՄ հարցերի նախարար և գլխավոր բանագնաց Օմեր Չելիքը ևս անդրադարձել է ԵՄ-ի հետ հարաբերությունների ապագային՝ նշելով, որ հանրաքվեից հետո անհրաժեշտ է բանակցությունների սեղանի շուրջ նստել և հստակեցումներ անել:
Նրա խոսքերով՝ այժմ Թուրքիայի և ԵՄ-ի միջև հարաբերությունները գտնվում են ամենաբարդ, ճգնաժամային շրջանումյև դրա լուծման տարբերակը բանակցությունների հարթակի ստեղծումն է.
«Այս հարաբերություններն այսպես չեն շարունակվելու: Հարաբերությունների ապագայի հարցով որոնք են մեր առաջարկները, որոնք են նրանց առաջարկները: Եթե համատեղ ուղի գտնենք, Թուրքիայի ազգային շահերին ու տեսլականին համապատասխանի, առաջ կշարժվենք: Եթե չգտնվի անգամ, այս հարաբերությունները քննության ենթարկելուց ավելի բնական իրավիճակ չի լինի, պետական քաղաքականության հետ կապված ցանկացած ոլորտի հարաբերությունների որոշում կայացնողը քաղաքացին է լինելու»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան