
Խաչատուրովը՝ ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է նշանակվել Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովը: Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը: Գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:
Նա պաշտոնը կստանձնի 2017թ-ի մայիսի 2-ից:
Սեմերիկովի խոսքով՝ Խաչատուրովին գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու որոշումը ընդունվել է միաձայն: ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները որոշել են նախկին քարտուղար Նիկոլայ Բորդյուժային պարգևատրել ՀԱՊԿ անվտանգության խորհրդի առաջին աստիճանի շքանշանով:
ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների՝ Բիշքեկում ոչ պաշտոնական գագաթաժողովի ժամանակ քննարկվելու են նաև ՀԱՊԿ պատասխանատվության տարածքում ռազմաքաղաքական ու ռազմաստրատեգիական իրավիճակի վերաբերյալ հարցեր: