ԿԸՀ-ն գրանցել է ավագանու ընտրությունների մասնակից ուժերի ընտրական ցուցակները
Այսօր կայացած արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 130-րդ և 131-րդ հոդվածների պահանջներով, գրանցել է Հայաստանի Հանրապետական, «Երկիր Ծիրանի» կուսակցությունների և «Ելք» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակները` Երևանի ավագանու 2017 թվականի մայիսի 14-ի ընտրություններին մասնակցելու համար:
Նշենք, որ այս պահին ցուցակները ԿԸՀ պաշտոնական էջում հրապարակված չեն: ԱՎելի վաղ հանձնաժողովից Panorama.am-ին հայտնել էին, որ գործող օրենսդրության համաձայն, դրանք հրապարակվում են գրանցումից հետո:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան