Կոնվերս Բանկը հաճախորդներին առաջարկում է օգտվել անվճար Ինտերնետ Բանկինգ ծառայությունից
Կոնվերս Բանկը վերանայել է Ինտերնետ Բանկինգ ծառայության տրամադրման պայմանները: Այսուհետ Բանկի գործող և նոր հաճախորդներին այն կտրամադրվի անվճար:
«Անվճար Ինտերնետ Բանկինգ ծառայության տրամադրումը Կոնվերս Բանկի՝ թվային ծառայությունների զարգացման և արդիականացման քաղաքականության շրջանակում հերթական քայլն է, որը Բանկի հաճախորդներին հնարավորություն է ընձեռում խնայել ժամանակը՝ բանկային գործարքներն իրականացնելով տնից կամ հարմար ցանկացած այլ վայրից: Ծառայությունը հասանելի է լինելու շաբաթվա բոլոր օրերին՝ ցանկացած ժամի »,-տեղեկացնում են Բանկից՝ նշելով, հաճախորդների համար սպասարկման լավագույն պայմանների, ինչպես նաև օնլայն հարթակներում բանկային գործարքների անվտանգության ապահովումը Կոնվերս Բանկի առաջնահերթություններից է:
«Կոնվերս Բանկը հաճախորդներին առաջարկում է օգտվել անվճար Ինտերնետ Բանկինգ ծառայությունից՝ երաշխավորելով բանկային գործարքների բարձր մակարդակի պաշտպանվածություն: Համակարգում տվյալները գաղտնագրվում են ներկայիս ամենաապահով 128-բիթ Secure Socket Layer(SSL) տեխնոլոգիայի միջոցով, իսկ համակարգ մուտք գործելն ու բազմազան գործարքների իրականացումը լրացուցիչ պաշտպանվում են անվտանգության սարքի օգտագործմամբ: Համակարգում կիրառվում են օն լայն համակարգերի համար նույնականացնող սարքերի արտադրության ոլորտի առաջատար VASCO Data Security ընկերության Digipass ընտանիքի սարքերը»,- հայտնում են Բանկից:
Converse Bank Ինտերնետ Բանկ համակարգը բանկային ծառայությունների հեռահար սպասարկման համակարգ է: Այն հնարավորություն է ընձեռում ինտերնետի միջոցով արագ և անվտանգ կառավարել ֆինանսները՝ ցանկացած պահի, ցանկացած վայրից, և ապահովում է բանկային ծառայությունների լայն շրջանակ: Համակարգը հնարավորություն է տալիս կատարել միջազգային և տեղական փոխանցումներ, արտարժույթի փոխանակում, վարկի մարում , ավանդի բացում, համալրում, կոմունալ վճարումներ և այն:
Հարակից հրապարակումներ`
- Կոնվերս Բանկը գործարկում է նոր՝ «ConverseQvota» ծառայությունը
- Կոնվերս Բանկը սկսել է ՀՀ-ում Բնակարանային ֆինանսավորման նոր ծրագիր
- Կոնվերս Բանկն արժանացել է միջազգային մրցանակի
- Կոնվերս Բանկն առաջարկում է արտոնյալ պայմաններով ստանալ Woman’s քարտեր
- Կոնվերս Բանկը հաճախորդներին է առաջարկում նոր՝ «Card2cash» ծառայությունը
- Կոնվերս Բանկը սկսել է Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության գործառույթների իրականացումը
- Կոնվերս Բանկը երկու ակցիա է գործարկում՝ իր քարտապանների համար
- Կոնվերս բանկի թիմը լավագույների թվում է
- Կոնվերս Բանկը կրկին մրցանակի է արժանացել
- Կոնվերս բանկն առցանց գնումները նախընտրող իր հաճախորդներին է առաջարկում ՎԻԶԱ վիրտուալ քարտ
- Կոնվերս բանկի մեկ տասնյակից ավելի մասնաճյուղեր կաշխատեն դեկտեմբերի 31-ին, հունվարի 4-ին և 5-ին
- Կոնվերս բանկը համալրել է նորմատիվային ընդհանուր կապիտալը
- Կոնվերս Բանկը հայտարարում է զեղչային ցանցի ընդլայնման մասին
- Կոնվերս Բանկը գործարկել է վճարային նոր պորտալ
- Ուսանողական վարկեր՝ բարելավված պայմաններով. Կոնվերս Բանկ
- Կոնվերս Բանկի կանոնադրական կապիալը համալրվել է 7 մլրդ ՀՀ դրամով
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան