Կոմարով. Անհրաժեշտ է կենտրոնանալ ՀԱԷԿ-ի պլանային վերանորոգման նախապատրաստման միջոցառումների վրա
«Այս պահին անհրաժեշտ է կենտրոնանալ ՀԱԷԿ-ի պլանային նախազգուշական վերանորոգման նախապատրաստման միջոցառումների իրականացման վրա, որպեսզի հնարավոր լինի ժամանակին և բարեհաջող ավարտել պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքները՝ հիմնական շեշտը դնելով ՀԱԷԿ-ի անվտանգության վրա»: Հայ-ռուսական համատեղ համակարգող հանձնախմբի՝ երևանյան չորրորդ նիստում հայտարարել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Կ. Կոմարովը:
Նա կարևորել է միջոցառումների պատշաճ կազմակերպումը:
Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ նիստի արդյունքում ընդունվել են մի շարք որոշումներ, այդ թվում՝ ՀԱԷԿ-ը լրացուցիչ շահագործման ժամկետին նախապատրաստելու համախմբված միջոցառումների և երկարաձգման ներդրումային ծրագրերի մշակման վերաբերյալ։
Հաստատվել է ՊՆՎ-2017-ի ընթացքում երկրորդ էներգաբոլկի տեխնիկական վիճակի ուսումնասիրման և գնահատման լրացուցիչ միջոցառումների ցանկը, դիտարկվել են արդիականացման աշխատանքներին նախագծային և գլխամասային կապալառու կազմակերպությունների ներգրավման հնարավորությունները։
Հարակից հրապարակումներ`
- ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի աշխատանքները կավարտվեն 2019-ին
- ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբոլկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի երկրորդ փուլի աշխատանքները կսկսվեն մայիսին
- Քննարկվել է ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման աշխատանքների ընթացքը
- «Ռոսատոմի» տնօրենը ՀՀ Նախագահին ներկայացրել է ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ուսումնասիրության միջանկյալ արդյունքները
- «ՀԱԷԿ-ը պետք է նախապատրաստենք 2017 թվականի գարնանը նորոգման կանգնեցնելու համար»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան