Կան շատ մարդիկ, ովքեր ուզում են այդ տարածքներում ռեստորաններ կառուցել. Քարանձավագետ
«Մշակույթի նախարարությունը քարանձավները վարձակալության տալու մրցույթ հայտարարելու հայտով ներկայացրել է ծրագրի պահանջ, որի նախագիծը պետք է լինի ոչ թե քարանձավների օգտագործում, այլ ստացվելու է շահագործում»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քարանձավագիտական կենտրոնի ղեկավար Սամվել Շահինյանը:
Նրա խոսքով, տարածքները, որտեղ գտնվում են քարանձավները, զբոսաշրջիկներ շատ են այցելում, տուրիստական կենտրոններ են. «Կան շատ մարդիկ, ովքեր ուզում եմ այնտեղ ռեստորաններ կառուցել: Շատ լավ առիթ է՝ կմասնակցեն մրցույթին, կհայտարարեն, որ բոլոր պայմանները կատարելու են:
Այստեղ է վտանգը. հայտով միաժամանակ բնապահպանական խնդիրների տարօրինակ փունջ են դրել: Այսինքն՝ մրցույթը հաղթողը կսկսի այդ տարածքում կառուցել ռեստորան, խաղահրապարակ, այլ ենթակառուցվածքներ, քարանձավին ձեռք չի տա՝ պնդելով, որ բնապահպանական խնդիրներ կան, դեռ պետք է լուծվեն, բնապահպանների հետ բանակցությունների մեջ են, մինչև կողմնորոշվեն: Դառնալու է սովորական բիզնեսմենին լավություն անելու... Նախարարությունը պարտադրում է քարանձավի բարեկարգում, խնամք, բայց մի ամբողջ խումբ բնապահպանական հարցեր է դրել, որոնք հերքելի բնապահպանական են»,- ասաց Ս. Շահինյանը:
Միաժամանակ նա նշեց, որ մրցույթին մասնակցողից պահանջվում են մի շարք նյութեր, որոնք դժվար է 45 օրվա ընթացքում հավաքել և ներկայացնել: Նրա խոսքով, լավագույն ուժերի մասնակցությամբ առնվազն 18 ամիս պետք է այդ նյութերը հավաքելու համար:
«Հնարավոր չէ այդ ժամկետում այդքան փաստաթուղթ հավաքել: Դա նշանակում է, որ այդտեղ մեքենայություն կա, ոչ մաքուր գործարք է: Ուրեմն ինչ-որ մեկի մոտ կան այդ նյութերը: Կարծում եմ, որ կան մարդիկ կամ մարդ, ովքեր այս փաթեթն արդեն ունեն, թե որտեղից՝ չգիտեմ, պատրաստ են մտնելու և միանգամից պայմանագիրը կնքելու, վերցնելու բոլոր քարանձավները»,- ասաց Ս. Շահինյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի մշակույթի նախարարությունը հայտարարել է զբոսաշրջության նպատակով 4 քարանձավներ և մեկ քարանձավախումբ՝ «Մագելանի», «Թռչունների», «Արջի», «Մոզրովի», «Քարե դռներ» քարանձավներ կամ քարայր կացարաններ, 5-ական տարով վարձակալության տալու մրցույթ: Բոլոր 5-ը պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ ունեն։ Հայտերը պետք է ներկայացնել հայերեն՝ մինչև 2017թ. մայիսի 12-ը:
Հարակից հրապարակումներ`
- Մտնում ենք մի ասպարեզ, որին չենք տիրապետում. Հնագետ
- «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը զգուշացնում է զբոսաշրջիկներին չայցելել Վայոց Ձորի մարզի քարանձավներ
- Մրցույթ՝ քարանձավները զբոսաշրջության նպատակով վարձակալության տրամադրելու համար
- Քարանձավների մասով ոչ մի ներդրում պետությունը չի պատրաստվում անել
- Քարանձավները կսկսվեն օգտագործվել զբոսաշրջային նպատակներով
- ««Մոզրովի» քարանձավում վիճակը վտանգավոր է». «Հայաստանում քարանձավների փրկության միակ ճանապարհը` տալ շահագործման»
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան