ՍԱՊԾ-ը տեղեկատվական պիտակներ է փակցնում սահմանված չափանիշներին համապատասխանող մսի իրացման կետերում
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը նախաձեռնել է սննդամթերքի անվտանգության բոլոր չափանիշներին համապատասխանող մսի իրացման կետերի գործունեությունը խրախուսելու միջոցառումներ:
ՍԱՊԾ-ից հայտնում են, որ այսուհետև մսի այն վաճառակետերին, որոնք կապահովեն անասնաբուժական և սանիտարահիգիենիկ բոլոր սահմանված չափանիշները, կտրվեն համապատասխան տեղեկատվական պիտակներ, ինչը նաև հանրության իրազեկման նոր մշակույթ է Հայաստանում:
Աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր առաջին անգամ Ծառայության մասնագետների կողմից փակցվել են տեղեկատվական պիտակներ Երևանում գործող անհատ ձեռնարկատերեր Սոս Իսրայելյանի Խորենացի 60 և Ազիզ Շաբաբյանի Խորենացի 64 հասցեներում գտնվող խանութների դիմապակիներին:
Դրանք կիրազեկեն հանրությանն այն մասին, որ Երևան քաղաքում գործող այս երկու խանութներն արդեն համապատասխանում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին. պահպանված են սանիտարահիգիենիկ բոլոր նորմերը, ապահովված են բավարար քանակությամբ բնական և արհեստական օդափոխությամբ ու լուսավորությամբ, լվացարաններով, նորոգ և հարթ մակերեսով պատերով և հատակով, սառնարաններով, մսի մշակման կոճղերով ու տախտակներով և այլն, իսկ սրահի աշխատակիցներից յուրաքանչյուրն ունի իր նախնական և պարբերական բուժզննությունը փաստող սանիտարական գրքույկ:
Տեղեկատվական այդ պիտակների առակայությունը նաև փաստում է, որ տվյալ խանութում վաճառվող միսը ընդունվում է միայն անասնաբուժական ուղեկցող փաստաթղթի առկայությամբ, ենթարկվում է պարտադիր անասնաբուժասանիտարական փորձաքննության և՝ որ դրա անվտանգությունը երաշխավորված է:
Պիտակները տրամադրվում են տնտեսավարողների դիմումի հիման վրա՝ Ծառայության կողմից իրականացված վերահսկողական գործողությունների արդյունքում և ձևավորված մասնագիտական հանձնաժողովի որոշմամբ, եռամսյա ժամկետով: Պարբերաբար իրականացվող պետական վերահսկողության շրջանակներում՝ ժամկետը կարող է փոփոխվել:
Հարակից հրապարակումներ`
- Մայիսից պարտադիր է դառնալու մորթը սպանդանոցում
- Շարունակվում են մսի շուկաների կարգավորմանն ուղղված քայլերը մարզերում
- Գումի մսի շուկայի՝ սանիտարահիգիենիկ նորմերին չհամապատասխանող կետերը կփակվեն
- Բաբկեն Պիպոյանը՝ մսի շուկայում առկա խնդիրների մասին
- Գումի մսի շուկան՝ ՍԱՊԾ հորդորից հետո
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան