Ռուսաստանն ու Սիրիան համատեղ կնկարահանեն «Պալմիրա» ֆիլմը
Ռուսաստանն ու Սիրիան առաջին անգամ համատեղ ֆիլմ են նկարահանելու: Այն կկոչվի «Պալմիրա»: Գրում է «Լենտա.ռու» կայքը:
«Ապագա ֆիլմը պատմելու է դաղստանցի մի բժշկի մասին, ում կյանքը խարխլվում է, երբ կինն անչափահաս դստեր հետ փախչում է Սիրիա: Չմտածելով հետևանքների մասին՝ նա նետվում է նրանց փրկելու»,-աղբյուրին պատմել են ՌԴ մշակույթի նախարարությունից:
Ֆիլմի ստեղծմանը մասնակցելու են ռուս և սիրիացի մասնագետներ ու դերասաններ: Ֆիլմի ստեղծման մասին համաձայնագիրը կքնվելու է ապրիլի 17-ին:
Հարակից հրապարակումներ`
- Սիրիայում գնահատել են Պալմիրայի հուշարձաններին հասցված վնասը
- Սիրիական բանակը վերահսկողություն է սահմանել Պալմիրայի պատմական հատվածի նկատմամբ
- Ահաբեկիչները հեռանում են Պալմիրայից՝ ականապատելով տներն ու ճանապարհները
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը Պալմիրայում հնագույն թատրոնի ոչնչացումը համարում է ռազմական հանցագործություն
- ԻՊ-ը ոչնչացրել է Պալմիրայի հնագույն ամֆիթատրոնի մի մասը
- Սիրիական բանակը հետ է գրավել Պալմիրայի բարձունքներից մեկը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան