Հյուսիսային Կորեան պատրաստ է պատասխանել միջուկային հարձակումներին միջուկային հարվածներով
Հյուսիսային Կորեան պատրաստ է պատասխանել ԱՄՆ միջուկային հարձակումներին նմանատիպ հարվածներով: Բի-Բի-Սի-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Հյուսիային Կորեայի բանակի փոխմարշալ Չխվե Ռյոն Հեն:
«Մենք պատրաստ ենք պատասխանել լայնածավալ պատերազմին՝ լայնածավալ պատերազմով, միջուկային պատերազմին՝ միջուկային պատերազմով»,- ասել է նա՝ այսօր ելույթ ունենալով Հյուսիսային Կորեայի հիմնադիր Կիր Իր Սենի 105-ամյակին նվիրված միջոցառմանը:
Ռիա նովոստին գրում է, որ այս օրը Հյուսիսային Կորեայում անվանում են Արևի օր և համարվում է գլխավոր պետական տոնը: Միջոցառումը լուսաբանելու համար Հյուսիսային Կորեա են հրավիրվել 200 օտարազգի լրագրող: Կիր Իր Սենը Հյուսիսային Կորեայի ներկայիս նախագահի պապն է:
Շքերթին առաջին անգամ ներկայացվել են բալիստիկ հրթիռներ, որոնք արձակվում են սուզանավից:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան