
Գորբաչովը հայտարարել է նոր սառը պատերազմի նշանների մասին
ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը գերմանական Bild թերթի հետ հարցազրույցում հայտարարել է նոր սառը պարերազմի մոտենալու մասին,- գրում է «Լենտա.ռու»-ն։
Նրա խոսքով՝ գերտերությունների միջև հարաբերությունները շարունակում են վատթարանալ, ինչը, նախկին խորհրդային առաջնորդի կարծիքով, վկայում է աշխարհին պատերազմի պատրաստվելու մասին։
Բացի դրանից, Գորբաչովը մատնանշել է քաղաքական գործիչների և բարձրաստիճան զինվորականների խոսքի ռազմատենչությունը։
Աղբյուրը փոխանցում է, որ մարտի վերջին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ներկայում Մոսկվայի և Վաշինգթոնի հարաբերությունները ավելի վատ են, քան սառը պատերազմի ժամանակ։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին