Սուրբ Հարության տաճարում տեղի է ունենում լուսահանության արարողությունը
Երուսաղեմում Սուրբ Հարության տոնի նախաշեմին՝ Սուրբ Հարության տաճարում տեղի է ունենում ամենախորհրդավոր՝ լուսահանության արարողությունը. Քրիստոսի գերեզմանից դուրս կբերվի Սուրբ Հարության լույսը:
Ամեն տարի Ավագ շաբաթ օրն այս հրաշքը տեղի է ունենում այս եկեղեցում, սուրբ Զատկի նախօրեին:
Սուրբ կրակը խորհրդանշում է Քրիստոսի Հարության անձեռակերտ լույսը, որի մասին խոսել է դեռ Պետրոս առաքյալը, և սրբություն է համարվում հավատավոր ժողովրդի համար:
Այս տարի Հարության տոնը միասնաբար նշում է հինգ եկեղեցի՝ հայ, ուղղափառ, կաթոլիկ, ղպտի, ասորի:
Քրիստոսի գերեզմանը փոքր շինություն է՝ Սուրբ Հարության տաճարում ու այն քարանձավի տեղում, որտեղ, ըստ ավանդույթի, ամփոփվել է Հիսուսի մարմինը և որտեղ նա հարություն է առել: 2016-ի հոկտեմբերից ճարտարապետների միջազգային խումբը սկսել էր սրբավայրի նորոգումն ու վերակառուցումը:
Սուրբ Հարության տաճարը պատկանում է Հայ Առաքելական, Հույն ուղղափառ, Հռոմեակաթոլիկ եկեղեցիներին:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին