
Թրամփը սկսել է պատրաստվել 2020 թվականի ընտրություններին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակտիվորեն միջոցներ է հավաքագրում 2020 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու նպատակով: Ինչպես գրում է ՌԻԱ Նովոսստին՝ հղում անելով New York Times-ին, ներկա դրությամբ նրան հաջողվել է հավաքել ավելի քան 30 մլն դոլար:
Համաձայն Դաշնային ընտրական հանձնաժողովի հաշվետվության՝ տարեսկզբից Թրամփի նախընտրական ընկերությունը բերել է 7,1 մլն դոլար, ևս 23 մլն դոլար հավաքել է Հանրապետական կուսակցությունը:
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային 2009 թվականին հաջողվել էր նույն ժամանակահատվածում հավաքել շուրջ 15 մլն դոլար: