Հնագետները պարզել են Աֆրիկայում ժայռապատկերների տարիքը
Հնագետները վերջապես կարողացել են պարզել Աֆրիկայում ժայռապատկերների տարիքը: Գազետա.ռու կայքը գրում է, որ նախկինում դա անհնար էր, քանի որ վտանգ կար, որ փորձաքննության համար նմուշները վերցնելիս հնարավոր է պատկերները ոչնչացվեն, բայց նոր մոտեցումը թույլ է տվել հնագետներին օգտագործել չնչին քանակությամբ նմուշ:
Հարավային Աֆրիկան մշտապես աչքի է ընկել լավ պահպանված ժայռապատկերներով, որոնք թվագրվում են դեռևս քարե դարով: Մինչև վերջերս հնագետները հնարավորություն չունեին պարզելու դրանց հստակ թվագրումը: Նորարարական մոտեցմամբ այժմ նրանց հաջողվել է պարզել, որ Բոտսվանայի հարավ-արևելքում գտնվող ժայռապատկերները ստեղծվել են 5000 տարի առաջ: Դրանք դեռևս ամենահին պատկերներն են Աֆրիկայում: Աշխատանքի արդյունքները հրապարավել են Antiquity ամսագրում:
Նկարներն արված են ինչպես գույնի միջոցով, այնպես էլ փորագրության: Բազմաթիվ ուսումնասիրությունների շնորհիվ հիմա հնագետները կարող են բավականին հստակ մեկնաբանել դրանց իմաստը:
«Դրանք պատկերում են այն, ինչ տեսել են շամանները հոգիների աշխարհով ճանապարհորդելու ժամանակ, որպեսզի ցեղի մյուս անդամները նույնպես կարողանային դրանք տեսնել: Բացի այդ, հնագույն մարդիկ ժայռերը համարել են մարդկանց և հոգիների աշխարհի միջև պատնեշ, և ժայռապատկերները օգնում էին նրանց շփվել հոգիների հետ»,- ասել է հետազոտողներից Ադելֆին Բոննոն:
Բացի այդ, կան կան կենդանիների պատկերներ՝ ձկներ, եղջյուրու, ընձուխտ, ոչխար:
Հետազոտության իրականացման համար անհրաժեշտ է եղել յոթ տարի: Ստացված տվյալները թույլ են տալիս ավելին իմանալ հին ցեղերի, նրանց մշակույթի մասին, դիտարկել ժայռապատկերները՝ համեմատելով մոտակա տարածքներից հայտնաբերված արտեֆակտերի հետ: