Նիկոլ Փաշինյանը թիմակիցների հետ Երևանում ծառատունկ է իրականացրել
ԱԺ պատգամավոր, «Ելք» դաշինքից Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը դստեր և թիմակիցների հետ այսօր մասնակցել է Իսակովի պողոտայում տեղի ունեցած ծառատունկին։ Այդ մասին պատմող տեսանյութը պատգամավորը տեղադրել է ֆեյսբուքի իր էջում։
Նրա հետ միասին՝ ծառատունկին մասնակցել են «Ելք» դաշինքի ավագանու թեկնածուներ Անահիտ Բախշյանը, Վիկտոր Ենգիբարյան, Արայիկ Հարությունյանը, ԱԺ նորընտիր պատգամավոր Գևորգ Գորգիսյանը և այլոք։
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ ծառերը տրամադրել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կոմունալ ծառայության աշխատակիցները։ Ծառ տնկելու գործում նրան օգնել է դուստը՝ Շուշանը։ Պատգամավորը նշել է, որ ծառ տնկելն իր իմացած ամենահաճելի գործերից մեկն է։
«Երևանն այսօր կանաչ գոտիների կարիք ունի։ Մեկ բնակչին բաժին է ընկնում 6 ք/մ կանաչ տարածք։ Սա էականորեն զիջում է միջազգային չափանիշներին, բայց մենք կանենք ամեն ինչ՝ առաջիկայում լրացնելու այդ բացը»,- հավաստիացրել է Երանի քաղաքապետի թեկնածուն՝ միաժամանակ հիշեցնելով, որ իրենց նախընտրական ծրագրով նախատեսվում է մինչև 2022 թվականը Երևանում 500 հազար ծառ տնկել։
Նիկոլ Փաշինյանը նաև նշել է, որ Երևանը պետք է դառնա երջանիկ քաղաք՝ լինելով հայ ժողովրդի ազատության և հզորության մարմնացումը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան