Guardian. «Քաղաքականությունը մշտապես եղել է «Եվրատեսիլ»-ի հոմանիշը»
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև վեճը «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին ռուս մասնակցի պատճառով «քաղաքական կեցվածքի» վերջին օրինակն է, որով բնութագրում է այդ մրցույթը: Գազետա.ռու կայքը, հղում անելով The Guardian-ին, գրում է, որ Բեն Ռոյսթոնը, ով նախկինում ղեկավարել է «Եվրատեսիլ»-ի նորությունների կայքն ու եղել մի քանի անգամ ժյուրիի կազմում, հայտարարել է, որ «քաղաքականությունը մշտապես եղել է «Եվրատեսիլ»-ի հոմանիշը, և այս վերջին կեցվածքը եղել է հին ավանդույթի միայն մի մասը»:
Ռոյսթոնը նշել է, որ շատ երկրները դիտարկում են «Եվրատեսիլ»-ը որպես հարթակ՝ ներկայացնելու իրենց ազգային ինքնությունն ու մշակույթը:
«Մրցույթի գործունեության վեց տասնամյակի ընթացքում աշխարհը տեսել է և պատերազմ, և Բեռլինյան պատի անկում, սակայն իրավիճակն այս տարի շրջապատել է մրցույթն ավելի նենգ ոճով, քան երբևէ»,- գրել է The Guardian-ը:
Վեճը հասավ գագաթնակետին, երբ Ռուսաստանի «Առաջին ալիքը», որը պետք է հեռարձակեր մրցույթը, հրաժարվել է դա անել ի նշան բողոքի, քանի որ ՌԴ մասնակցի մուտքն Ուկրաինա արգելել էին: Աղբյուրը նշում է, որ սա մրցույթի պատմության մեջ առաջին անգամ է, երբ ընդունող երկիրն արգելում է մասնակից երկրի ներկայացուցչի մուտքն իր տարածք:
Հարակից հրապարակումներ`
- ԵՀՄ-ն պաշտոնապես հաստատել է՝ ՌԴ-ն չի մասնակցելու «Եվրատեսիլ»-ին
- Կազմակերպիչները հերքել են Եվրատեսիլը Բեռլինում անցկացնելու մասին տեղեկությունները
- Կիևում հայտարարել են, որ Եվրատեսիլ 2017-ի ռուս մասնակցի մուտքի արգելքը մրցույթը բոյկոտի չի հանգեցնի
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան