Թեհրանը հերքում է Բաքվում Իրանի դեսպանին՝ Ադրբեջանի ԱԳՆ կանչելու մասին տեղեկատվությունը
Բաքվում Իրանի դեսպան Ջավադ Ջահանգիրզադեի՝ Ադրբեջանի ԱԳՆ կանչելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը,-հաղորդում է պարսկալեզու «Ազարիհա.օրգ» կայքը:
Ըստ իրանական աղբյուրի՝ օրերս ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում անելով այդ երկրի ԱԳ նախարարության մամլո խոսնակին, տեղեկատվություն էին հրապարակել, համաձայն որի՝ իբր Շուշիի մզկիթի վերանորոգման աշխատանքներին իրանցի մասնագետների մասնակցության առնչությամբ Բաքվում Իրանի դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Իրանի ԱԳ նախարարությունից «Բադքուբե» կայքի հարցմանն ի պատասխան, հերքել են վերոնշյալ տեղեկատվությունը՝ հավելելով, որ այն օրը, երբ հրապարակվել է Իրանի դեսպանին ԱՀ ԱԳՆ կանչելու մասին լուրը, այդ օրն Իրանի դեսպանը Բաքվում չի եղել. դեսպան Ջահանգիրզադեն Բաքու է վերադարձել ապրիլի 13-ին՝ հինգշաբթի օրը:
Հիշեցնենք, երբ ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակեցին Իրանի դեսպանին ԱԳ կանչելու մասին տեղեկատվությունը, իրանական լրատվամիջոցները նույն օրը հաղորդեցին Բաքվում պատմական երկու մզկիթ քանդելու մասին տեղեկատվությունը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին