«Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում». Թինա Կանդելակին՝ Հենրիխ Մխիթարյանին
Ռուսաստանաբնակ հայտնի հաղորդավարուհի Թինա Կանդելակին այսօր ևս անդրադարձել է Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Այս անգամ նա իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Մխիթարյանի նկարը՝ Պարույր Սևակի «Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում» բանաստեղծությամբ։
Մի քանի օր առաջ Թինա Կանդելակին «Ինստագրամ»-ի իր էջում գրառում էր կատարել Հենրիխ Մխիթարյանի մասին: «Գենրիխ ջան, ես քո ցավը տանեմ, ապրես բալա»,- գրել էր Կանդելակին։
Հենրիխի արձագանքը չէր ուշացել: «Շնորհակալություն աջակցության համար, սիրելի Թինա»,- իր թվիթերյան միկրոբլոգում գրել էր Մխիթարյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան