Ապօրինի ծառահատումը որևէ դեպքում չի արդարացվելու. Տարոն Մարգարյան
«Բազմիցս ասել եմ, որ ապօրինի ծառահատման ցանկացած դեպք մեր կողմից խստորեն դատապարտվելու է»,- Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ մայրաքաղաքում այսօր իրականացվող համաքաղաքային ծառատունկի ժամանակ այս մասին ասել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան։
«Դրան որևէ արդարացում չի կարող լինել, իսկ վերջին դեպքն ուղղակի վանդալիզմ էր, այլ կերպ դա չես անվանի: Եվ մենք հետամուտ ենք լինելու, որ մեղավորն օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկվի: Բոլորը պետք է գիտակցեն, որ ապօրինի ծառահատումը որևէ դեպքում չի արդարացվելու, և դրա համար պատասխանատվություն են կրելու», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Նշենք, որ այսօր Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Մազմանյան փողոցի բնակիչներն ահազանգել են, որ համայնքում տասնյակից ավել բարդիներ ենթարկվել են խորը էտման:
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբանը կբողոքարկի ծառերը հատողին կալանավորելու որոշումը
- Ծառերը հատած Սամսոնյանի փաստաբանը հույս ունի՝ դատարանը կալանքի որոշում չի կայացնի
- Դավթաշենում ապօրինի ծառահատումների գործով կասկածյալը ձերբակալվել է
- Սերժ Սարգսյանն արձագանքել է Դավիթաշենում ապօրինի ծառահատման դեպքին
- ԲՆ պարզաբանումը՝ Դավթաշենում հատված ծառերի մասին
- Հայտնաբերել են Դավթաշենում 23 բարդիները հատողին
- Երեկ Դավթաշենում արձանագրված դեպքն ուղղակի վանդալիզմ է. Տարոն Մարգարյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները