«Հայերը զուտ հայրենասիրական նկատառումներով թուրքական ապրանք չեն գնում». գործարար
Երևանում, Մաշտոցի 1 հասցեում բացվել է «Թելերի աշխարհ», որտեղ վաճառվում են միայն իրանական թելեր:
Թելեր ներկրող Էդգար Հարությունյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ հայկական շուկայում վաճառվող թելերի 98 տոկոսը թուրքական թելեր են:
«Շատ են այն հայերը, ովքեր զուտ հայրենասիրական նկատառումներով թուրքական ապրանք չեն գնում: Դա նկատել ենք և փորձեցինք այլընտրանքային տարբերակ գտնել: Մեկ տարի առաջ հաճախեցինք Իրան: Տեսականին շատ էր: Որոշեցինք ներկրել հակաալերգիկ թելեր: Հենց Իրանից խորհուրդ տվեցին այս թելերը: Պատրաստված է իտալական տեխնոլոգիաներով, մշակված իրանական նավթով: Սկզբում օն-լայն վաճառքով ենք զբաղվել: Գնորդների քանակը մեծանում էր, չէինք հասցնում առաքել տնետուն, որոշեցինք բացել խանութ»,- նշեց նա:
Է. Հարությունյանի ներկայացմամբ, այս թելերի կարևոր առավելությունն այն է, որ կրկնակի ոլորքի և նավթով մշակված լինելու շնորհիվ մազմզուկներ գրեթե չունեն, լվանալուց հետո չեն քոլքոլոտվում, երեխաների մաշկի համար անվնաս են, չի գրգռում:
Թելի մեկ կծիկի արժեքը 890 դրամ է, երկարությունը՝ 300 մետր: Ներկրողի խոսքով, քանի որ Հայաստանի և Իրանի միջև առանց վիզայի ռեժիմ է հաստատվել, ներկրման հետ կապված, իհարկե, սահմանված քանակով, խնդիրներ չեն առաջանում:
Նախատեսում են նաև բամբակյա թելերի ներմուծում Հնդկաստանից:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին