Շախմատ. Մկրտչյանն ու Գևորգյանը հաղթանակ են տարել
Ապրիլի 14-ին տեղի է ունեցել շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության չորրորդ տուրը (144 մասնակից, 11 տուր):
ՀԱՕԿ-ից հայտնում են, որ Հայաստանը ներկայացնում են ազգային հավաքականի անդամներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը և Մարիա Գևորգյանը:
Չորրորդ տուրում Մկրտչյանն ու Գեւորգյանը հաղթանակ են տարել , Դանիելյանը ոչ-ոքի է խաղացել, իսկ Գալոյանը պարտվել է:
Չորրորդ տուրի արդյունքներով Դանիելյանն ունի 3 միավոր (19-րդ տեղ), Գևորգյան` 2.5 միավոր (54-րդ), Մկրտչյան` 2 միավոր (88-րդ), Գալոյան` 1.5 միավոր (95-րդ տեղ):
Առաջնության արդյունքներով 14 լավագույն շախմատիստուհիները կանանց աշխարհի անհատական առաջնության ուղեգրեր կստանան: