Փաստաբանը կբողոքարկի ծառերը հատողին կալանավորելու որոշումը
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է «Դելֆին» լողավազանի տնօրեն Ա. Սամսոնյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը: Panorama.am-ի հետ զրույցում նրա փաստաբան Արմեն Մելքոնյանն ասաց, որ կալանքի որոշումը բողոքարկելու է:
«Անպայման: Օրենքով սահմանված հնգօրյա ժամկետում դիմում կներկայացնեմ»,- նշեց փաստաբանը:
Այժմ Ա. Սամսոնյանը գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 296 -րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը, որն առաջացրել են առանձնապես խոշոր վնաս:
Նրանից պահանջում են 2 մլն 850 հազար դրամ:
Հարակից հրապարակումներ`
- Ծառերը հատած Սամսոնյանի փաստաբանը հույս ունի՝ դատարանը կալանքի որոշում չի կայացնի
- Դավթաշենում ապօրինի ծառահատումների գործով կասկածյալը ձերբակալվել է
- Սերժ Սարգսյանն արձագանքել է Դավիթաշենում ապօրինի ծառահատման դեպքին
- ԲՆ պարզաբանումը՝ Դավթաշենում հատված ծառերի մասին
- Հայտնաբերել են Դավթաշենում 23 բարդիները հատողին
- Երեկ Դավթաշենում արձանագրված դեպքն ուղղակի վանդալիզմ է. Տարոն Մարգարյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները