Թուրքիայում ցուցարարները կաթսաներ և թավաներ են շպրտել պատուհաններից
Թուրքիաում անցկացված սահմանադրական հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո մի շարք նահանգներում բողոքի լայնածավալ ցույցեր են տեղի ունենում:
Ցուցարարները գիշերային ակցիաների ժամանակ կաթսաներ և թավաներ են դուրս շպրտել իրենց տան պատուհաններից ու բացականչել՝ «գող, մարդասպան Էրդողան»։ Նման բողոքի ակցիաներ տեղի են ունեցել ավելի քան 4 շրջաններում։
Քվեարկության արդյունքում ձայների անհրաժեշտ շեմը հաղթահարած սահմանադրական նախագիծը Թուրքիայի նախագահ Էրդողանին աննախադեպ լիազորություններ է շնորհում։ Ըստ հանրաքվեի պաշտոնական արդյունքների՝ քաղաքացիների 51.35% կողմ է արտահայտվել, որպեսզի նախագահի լիազորություններն ավելանան, իսկ 48,65%-ը՝ դեմ։
BBC գործակալության ռուսալեզու ծառայության փոխանցմամբ` Թուրքիայի երեք խոշորագույն քաղաքներ, այդ թվում Ստամբուլը, նախնական արդյունքներով, դեմ են արտահայտվել սահմանադրական փոփոխությանը։
Կիրակի օրվա հանրաքվեի արդյունքում, Թուրքիան խորհրդարանական հանրապետությունից կվերածվի նախագահականի։ Էրդողանի կողմնակիցները հայտարարում են, որ այն կօգնի արդիականացնել պետությունը, սակայն ընդդիմադիրները մտավախություն ունեն, որ ավտորիտարիզմը ավելի մեծ թափ կստանա։
Հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո Եվրահանձնաժողովը պաշտոնական Անկարային կոչ է արել «երկփեղկված» հասարակության շրջանում անհապաղ գտնել «ազգային կոնսենսուսը»:
Եվրոպական հանձնաժողովը նաև կոչ է արել հետևողական լինել նոր սահմանադրության գործարկման աշխատանքներում և ելնել այն կանխադրույթից, որ Թուրքիան Եվրոպական Խորհրդի անդամ երկիր է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան