Իլհամ Ալիևը շնորհավորել է Էրդողանին հանրաքվեում հաղթանակի կապակցությամբ
Նախօրեին Թուրքիայում կայացած սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեից հետո նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին շտապել են առաջինը շնորհավորել Ադրբեջանի, Քաթարի և Պաղեստինի նախագահները: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Հայտնի է, որ Էրդողանին առաջինը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Հանրաքվեի արդյունքները արտացոլում են ժողովրդի կողմից Ձեր նկատմամբ ունեցած հավատն ու վստահությունը, և հանդիսանում են գնահատականը Ձեր կողմից իրականացվող արդյունավետ քաղաքականության, որն ուղղված է եղբայրական Թուրքիայի զարգացմանն ու հզորացմանը»,-մեջբերում է «ТАСС» գործակալությունը Իլհամ Ալիևի շնորհավորական ուղերձը:
Նշենք, որ սահմանադրական բարեփոխումներին Թուրքիայում կողմ է քվեարկել 51.3 տոկոսը, դեմ` 48.55-ը: Հանրաքվեին մասնակցության հայտը կազմել է 84 տոկոս:
Փոփոխությունների այս ծրագիրը ենթադրում է, որ նախագահը դառնում է պետական համակարգի ղեկավար և նրան են պատկանում փոխնախագահների, նախարարների և բարձրաստիճան պաշտոնյաների նշանակման լիազորությունները:
Նախարարությունների ստեղծման, լիազորությունների, պարտավորությունների և կառուցվածքի մասին որոշումները կկայացվեն նախագահի հրամանների համաձայն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան