Հարավային Կորեայի նախկին նախագահին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել
Սեուլի դատախազությունը պաշտոնապես մեղադրանք է առաջադրել Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կին Հեին, ով հեռացվել էր իշխանությունից կապված կոռուպցիոն սկանդալի հետ: Քրեական գործն ուղարկվել է դատարան: Եվրանյուզը գրում է, որ նա մեղադրվում է կաշառակերության, պաշտոնական դիրքի չարաշահման, բիզնեսի վրա անօրինական ճնշումներ գործադրելու և պետական գաղտնիքները բացահայտելու մեջ:
Պակ Կին Հեն հայտնվել է կոռուպցիոն սկանդալի կենտրնում այն բանից հետո, երբ հայտնի էր դարձել, որ նրա մոտ ընկերուհին խառնվում է պետական գործերին, և, օգտագործելով իր մոտ հարաբերությունները նախագահի հետ, հարավկորեական ընկերություններից խաբեությամբ խոշոր գումար է շորթել իր հսկողության տակ գտնվող հիմնադրամների համար:
Մեղադրող կողմը կարծում եմ, որ այդ հիմնադրամները ստեղծվել էին Պակ Կին Հեին՝ պաշտոնից հեռանալուց հետո ֆինանսավորելու համար: Ընդհանուր առմամբ, 53 ընկերություն այդ հիմնադրամների հաշվեհամարներին փոխանցել են տասնյակ միլիոնավոր դոլարաներ:
Բի-Բի-Սի-ն գրում է, որ դատական գործընթացը սկսվելու է առաջիկա շաբաթներին: Ակնկալվում է, որ Պակ Կին Հեն դատական գործընթացի ժամանակ կմնա կալանավորված, որը կարող է ձգվել կես տարի: Դատախազությունը հայտարարել է, որ հավաքել է նախկին նախագահի մեղքն ապացուցող մեծ քանակությամբ ապացույցներ: Պակ Կին Հեն առաջադրված մեղադրանքների մեծ մասը չի ընդունում:
Հարակից հրապարակումներ`
- Հարավային Կորեայի նախկին նախագահին կալանավորել են
- Հարավային Կորեայի նախկին նախագահը գնացել է դատարան
- Հարավային Կորեայում մայիսին 9-ին նախագահ են ընտրելու
- Հարավային Կորեայի նախագահի իմպիչմենտից հետո բանակը բերվել է մարտական վիճակի
- Սահմանադրական դատարանը հաստատել է նախագահ Պակ Կին Հենի իմպիչմենտը
- Կոռուպցիոն սկանդալի պատճառով ձերբակալվել է Հարավային Կորեայի մշակույթի նախարարը
- Ամուսնալուծություն՝ կորեական ձևով
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա