«Մանչեսթեր Յունայթեդ»-ը նոր պայմանագիր կառաջարկի Իբրահիմովիչին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությունը փորձում է թիմում պահպանել հարձակվող Զլատան Իբրահիմովիչին՝ նոր պայմանագիր առաջարկելով նրան։ 35-ամյա ֆուտբոլիստի ընթացիկ պայմանագրի ժամկետը կավարտվի այս տարվա ամռանը։
«Չեմպիոնատ. քոմ»-ի փոխանցմամբ՝ շվեդ հարձակվողը չի շտապում երկարաձգել պայմանագիրը, նշելով, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պետք է համապատասխանի իր հավակնություններին։
Թիմի ղեկավարությունը պատրաստ է ֆուտբոլիստին առաջարկել տարեկան 20 միլիոն ֆունտ սթերլինգ աշխատավարձ: Ներկայիս պայմանագրով նա ստանում է 12 ֆունտ սթերլինգ։
Իբրահիմովիչն Անգլիայի առաջնությունում մասնակցել է 28 խաղի` դառնալով 17 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: