«Աննա Կարենինա»-ն՝ Շահնազարովի հայացքով
Ռեժիսոր Կարեն Շահնազարովի՝ 8 սերիայից բաղկացած «Աննա Կարենինա» սերիալի ցուցադրությունը կմեկնարկի այսօր «Ռոսսիա-1» հեռուստաալիքով: Ռիա նովոստին, հղում անեով հեռուստաալիքի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությանը, նշում է, որ նոր սերիալում Շահանազարովը հեռուստադիտողին կներկայացնի իր նոր հայացքը մեծ վեպին:
Ֆիլմը նկարահանված է Լև Տոլստոյի համանուն վեպի, «Ճապոնական պատերազմում» հրապարակախոսական պատմվածքի և «Պատմվածքներ ճապոնական պատերազմի մասին» շարքի հիման վրա:
Սերիալի գործողությունները ծավալվում են Աննա Կարենինայի ողբերգական մահվանից 30 տարի անց: Ռուս-ճապոնական պատերազմի թեժ պահին Ալեքսեյ Վրոնսկին իրենց հարաբերությունների մասին պատմում է Աննայի որդուն՝ Սերգեյ Կարենինին: Սերիալում նկարահանվել են Ելիզավետա Բոյարսկայան, Մաքսիմ Մատվեևը, Վիտալի Կիշչենկոն և ուրիշներ: Նաև պատրաստվում է ֆիլմի լիամետրաժ տարբերակը: