Ռուս-սիրիական «Պալմիրա» ֆիլմը վարձույթում կլինի 2019-ին
Ռուս-սիրիական համատեղ արտադրության «Պալմիրա» ֆիլմը, որի նկարահանումները սկսվելու են այս տարվա վերջին և իրականացվելու են այդ թվում նաև Սիրիային, ենթադրվում է, որ վարձույթում կլինի 2019 թվականին: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այդ մասին ասել է նախագծի գլխավոր պրոդյուսեր Անդրե Սիգլեն ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկու հետ հանդիպմանը:
«Ռուսական «Պրոլայն-մեդիա» և սիրիական «Shaghaf» ընկեություններն այսօր ստորագրել են «Պալմիրա» գեղարվեստական ֆիլմ ստեղծելու մասին համաձայնագիր:
Ֆիլմը պատմելու է դաղստանցի մի բժշկի մասին, ում կյանքը խարխլվում է, երբ կինն անչափահաս դստեր հետ փախչում է Սիրիա: Նա գնում է նրաց փնտրելու: Ֆիլմի ռեժիսորն է Իվան Բոլոտնիկովը:
Սիգլեն պատմել է, որ ֆիլմ ստեղծելու գաղափարը մեկ տարի առաջ է ծնվել: Բացի ռուսական և սիրիական կողմերից, նախագծում մասնակցություն են ունենալու նաև ֆրանսիական, իտալական, մակեդոնական ընկերությունները: Պրոդյուսերի խոսքով, արդեն բյուջեի մի մասը՝ ավելի կան մեկ միլիոն եվրո, կա:
«Նկարահանումները լինելու են Սիրիայում, ինչն անհրաժեշտ է, որպեսզի իրականությանն առավել մոտ ներկայացնենք պատմությունը: Սիրիական կողմը խստանում է ապահովել մեր անվտանգությունը: Մենք նախատեսում են սկսել նկարահանումները այս տարվա աշնանը»,- ասել է Սիգլեն:
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանն ու Սիրիան համատեղ կնկարահանեն «Պալմիրա» ֆիլմը
- Սիրիայում գնահատել են Պալմիրայի հուշարձաններին հասցված վնասը
- Սիրիական բանակը վերահսկողություն է սահմանել Պալմիրայի պատմական հատվածի նկատմամբ
- Ահաբեկիչները հեռանում են Պալմիրայից՝ ականապատելով տներն ու ճանապարհները
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը Պալմիրայում հնագույն թատրոնի ոչնչացումը համարում է ռազմական հանցագործություն
- ԻՊ-ը ոչնչացրել է Պալմիրայի հնագույն ամֆիթատրոնի մի մասը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան