Ձերբակալվել է Սանկտ Պետերբուրգի մետրոյում ահաբեկչության կազմակերպիչներից մեկը
Սանկտ Պետերբուրգի մետրոյում ապրիլի 3-ին ահաբեկչություն կազմակերպած անձանցից մեկը՝ Աբրոր Ազիմովն այսօր ձերբակալվել է Մերձմոսկովյան շրջանում: Գազետա.ռու կայքը գրում է, որ նրան հանձնել են քննչական կոմիտեին:
Լենտա.ռու կայքը գրում է, որ Անվտանգության դաշնային ծառայության մամուլի բաժինը ձերբակալության պահից տեսանյութն է տարածել: Օպերացիան տեղի է ունենում երկաթգծի մոտ: Նա ասում է իր անունը, ազգանունը, հայրանունը: ԱԴԾ աշխատակիցների հարցին, թե նա գուշակո՞ւմ է, որ ձերբակալված է, Ազիմովը պատասխանում է. «Այո»:
ԱԴԾ հայտարարել է, որ 27-ամյա Ազիմովը ծագումով Կենտրոնական Ասիայից է:
Հիշեցնենք, Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 14 մարդ է զոհվել, նաև ահաբեկիչը, ով գործարկել է պայթուցիկը: Ներկա պահին հիվանդանոցներում շարունակում է բուժում ստանալ 38 տուժած:
Հարակից հրապարակումներ`
- Սանկտ Պետերբուրգի պայթյունից տուժած 38 մարդ դեռ հիվանդանոցում է
- Սանկտ Պետերբուրգի ահաբեկչության գործով կասկածյալը չի ընդունել իր մեղքը
- Սանկտ Պետերբուրգի ահաբեկչության զոհերի և տուժածների թվում հայեր և ՀՀ քաղաքացիներ չկան
- Սանկտ Պետերբուրգում ԻՊ ձեռագիրն ակնհայտ է. արաբագետ
- Սանկտ-Պետերբուրգի մետրոյում պայթյունից մարդիկ են զոհվել