Քաղաքապետի պաշտոնում գործունեությունս հարգանքի տուրք լինի Ալեքսանդր Թամանյանին. Փաշինյան
«Ելք» դաշինքն ավարտել է Երևանի հիմնի ձայնագրման աշխատանքները և ներկայումս զբաղված է տեսահոլովակի նկարահանման աշխատանքներով: Այս մասին ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով Կասկադում՝ Ալեքսանդր Թամանյանի արձանի ֆոնին կատարվող նկարահանումների կադրերը։
«Մեր ռեժիսորները շատ ժուժկալ են գտնվել։ Հոլովակում իմ հրաշալի կատարմամբ ընդամենը մեկ նախադասություն է լինելու: Ես իհարկես կտրականապես դեմ եմ ռեժիսորական նման ինքնիրավչությանը, բայց դրա նպատակն այն է, որ մեր թիմի առավելագույն շատ ներկայացուցիչներ հոլովակում ներկա լինեն»,- կեսկատակ պարզաբանել է Փաշինյանը՝ միաժամանակ հավելելով, որ իր նկարահանած ուղիղ կադրերը կընդգրվեն տեսահոլովակի մեջ:
Նա նկատել է, որ քաղաքապետի պաշտոնում իր գործունեությունը պետք է մեծագույն հարգանքի տուրք լինի Ալեքսանդր Թամանյանին, Երևանի բոլոր ժամանակների լավագույն քաղաքապետերին և Երևանին, մայրաքաղաքին, երևանցիներին։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը թիմակիցների հետ Երևանում ծառատունկ է իրականացրել
- Ակնհայտ է, որ Նիկոլը ֆալշ էր երգում. Արմեն Աշոտյան
- «Ելք»-ը ժրաջան աշխատում է, Նիկոլի շանսերը բարձր եմ գնահատում. Անահիտ Բախշյան
- Թևերս քշտում եմ Երեւանի՝ բոլոր ժամանակների լավագույն քաղաքապետը դառնալու. Նիկոլ Փաշինյան
- «Ելք» դաշինքը Երևանի քաղաքապետի թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ պետք է երիտասարդն իր կյանքը զոհաբերի Եհովայի վկայի համար, ով ասում է՝ զենքը վերցնելը մեղք է