Մագնուս Կարլսեն – Լևոն Արոնյան պարտիան ավարտվել է ոչ-ոքի արդյունքով
Գերմանիայում տեղի է ունեցել «Գրենկե Չեսս Կլասիկ» մրցաշարի 2-րդ տուրի պարտիաները: Տուրի կենտրոնական պարտիայում միմյանց դեմ մրցում էին Մագնուս Կարլսենը և Լևոն Արոնյանը:
Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, լարված պայքարում ընթացած դիմակայությունն ավարտվել է հաշտությամբ: 2-րդ տուրում 2-րդ հաղթանան է տոնել Հոու Յիֆանը, Ֆաբիանո Կարուանան ուժեղ է գտնվել Արկադի Նայդիչից, իսկ Մաքսիմ Վաշիե-Լագրավը առավելության է հասել Մաթիաս Բլուբաումի նկատմամբ:
2 տուրից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Հոու Յիֆանը: Մրցաշարի 8 մասնակիցներից հինգը՝ Լևոն Արոնյանը, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան, Արկադի Նայդիչը և Մաքսիմ Վաշիե-Լագրավը առաջատարից հետ են մնում մեկական միավորով և կիսում են 2-6-րդ հորիզոնականները: Մաթիաս Բլուբաումը և Գեորգ Մեյերը կեսական միավորով եզրափակում են աղյուսակը:
Այսօր կայանալիք 2-րդ տուրում Արոնյանի մրցակիցն է լինելու Մաքսիմ Վաշիե-Լագրավը: