Թուրքիայում սահմանադրական բարեփոխումներին կողմ է քվեարկել 51.3 տոկոսը
Թուրքիայում նախօրեին կայացած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն՝ խորհրդարանականից նախագահական կառավարման համակարգի անցնելու վերաբերյալ, ավարտվել է փոփոխությունների կողմնակիցների հաղթանակով: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, նախնական տվյալներով, սահմանադրական բարեփոխումներին կողմ է քվեարկել 51,3 տոկոսը (ավելի քան 1,25 միլիոն մարդ), դեմ`48,7 տոկոս:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ընդունվել է երկրի կառավարման համակարգի հարցով պատմական կարևոր որոշում, որի շուրջ վիճակում էին վերջին 20 տարվա ընթացքում:
«Ազգը պաշտպանել է իր ապագան, և բոլորը, այդ թվում նաև Թուրքիայի դաշնակիցները, պետք է հարգեն մեր ազգի այս որոշումը»,- ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին