«Խոստումը» ֆիլմը լինելու է նաև հայերեն կրկնօրինակմամբ
Կինոթատրոններում ապրիլի 27-ից ցուցադրվելու է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը՝ անգլերեն, ինչպես նաև հայերեն և ռուսերեն կրկնօրինակմամբ: Այս մասին տեղեկանում ենք «Շարմ Հոլդինգի» ֆեյսբուքյան էջից: Ներկայացված է նաև ֆիլմի հայերեն թրեյլերը:
«Խոստումը» ֆիլմի ռեժիսորն է օսկարակիր Թերրի Ջորջը: Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Քրիստիան Բեյլը և Օսկար Այզեքսը: Ֆիլմը ներկայացնում է սիրո պատմություն, որը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության օրերին: «Tracinda» կորպորացիան, որը պատկանում էր ամերիկահայ Քըրք Քըրքորյանին, ստեղծել էր «Survival Pictures» անվանումով պրոդյուսերական կենտրոն, որի առաջին ձեռնարկը հենց այս ֆիլմն է եղել:
Հարակից հրապարակումներ`
- Մենք չենք կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա այլ մարդկանց հետ. աստղերը՝ Հայոց Ցեղասպանության մասին ֆիլմի պրեմիերային
- Անդրե Աղասի. Օգնեք ինձ պահել Քըրքի «խոստումը»
- «Խոստումը» ֆիլմը ներկայացվել է Էլթոն Ջոնի հիմնադրամի բարեգործական երեկոյին
- Open Road Films Production-ը ձեռք է բերել Ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմի ցուցադրելու իրավունքները
- Թուրք հոդվածագիր. «Խոստում» ֆիլմը Թուրքիայի համար գլխացավանք է դառնալու»
- Թուրքերն ու ադրբեջանցները զանգվածային «մեկ» են դնում Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմին
- Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի թրեյլերը՝ պրեմիերայից առաջ
- Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը մեծ էկրանին կլինի դեկտեմբերին